ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Պատգամավոր Միզուլինան առաջարկել է արգելել փոխնակ մայրությունը

Պատգամավոր Միզուլինան առաջարկել է արգելել փոխնակ մայրությունը
11.11.2013 | 12:07

ՌԴ Պետդումայի` ընտանիքի, կանանց և մայրության հարցերով կոմիտեի ղեկավար Ելենա Միզուլինան դեմ է արտահայտվել փոխնակ մայրությանը:

Նրա կարծիքով, հղիանալու այս մեթոդը ոչնչացման սպառնալիք է ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ մարդկության:
Միզուլինայի կարծիքով տեխնոլոգիաների կիրառումը, որոնք «ոչնչացնում են երեխաներ ունենալու բնական ուղիները, անհապաղ պետք է արգելվեն , ինչպես արգելված է միջուկային զենքը»,- այս մասին հայտարարել է պատգամավորը Մանեժում` Ռոմանովների 400-ամյակին նվիրված պատմական կոնֆերանսում:
Նա համոզված է, որ ռուսները կպաշտպանեն փոխնակ մայրության իր արգելքը, որովհետև նրանք ճանաչում և ընդունում են «ուղղափառ արժեքները»:
Ըստ պաշտոնական վիճակագրության, ռուսական փոխնակ մայրության ծրագրով տարվա մեջ ծնվել է մոտ 300 երեխա: Յուրաքանչյուր չափահաս ռուս կնոջ իրավունքն է դառնալու փոխնակ մայր: Այն երաշխավորում է «Առողջապահության պահպանման մասին» օրենքի 35-րդ հոդվածը:
Միզուլինան հայտնի է մի շարք արմատական առաջարկություններով: Նա եղել է կայքերի, ֆորումների, սոցիալական ցանցային հաշիվների արգելափակման նախաձեռնող: Նա նաև նպաստել է «Ոչ ավանդական սեռական հարաբերությունները անչափահասների միջև» օրենքի արգելմանն ու քարոզչությանը` օրենքը խախտողներին ներկայացնելով խոշոր տուգանքներ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1805

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ